Սուսաննա Գաբոյանը երրորդ անգամ նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը

Սուսաննա Գաբոյանը երրորդ անգամ նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ (2015, 2021, 2024) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննա Գաբոյանը սև խաղաքարերով հաղթեց Մելինե Հարությունյանին և դարձավ չեմպիոն:

Շնորհավորում ենք Սուսաննային՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- նշված է հաղորդագրությունում։