Սննդամթերքի գնաճն արագացել է, թեեւ ինֆլյացիայի դանդաղում է արձանագրվել 

Սննդամթերքի գնաճն արագացել է, թեեւ ինֆլյացիայի դանդաղում է արձանագրվել 

Ինֆլյացիան Ռուսաստանում սկսել է դանդաղել կտրուկ աճից հետո եւ ամենայն հավանականությամբ կհանգեցնի նրան, որ ՌԴ ԿԲ-ն կնվազեցնի մեկնարկային տոկոսադրույքը։ Ռուսական ռուբլու ամրապնդումն ու թույլ սպառողական պահանջարկը արգելակում են գնաճին։ Այս մասին հայտնում է ռուս տնտեսագետ Վալերիա Իվանովան։ Ըստ նրա, անցյալ գարնանը ինֆլյացիան իր ամենավերին կետին հասել է շատ ավելի արագ, քան կանխատեսվում էր։

Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները, ըստ տնտեսագետի, հանգեցրել էին կարճաժամկետ վալյուտային շոկի եւ մատակարարումների խաթարումների։ Դրան հետեւեց արդեն այսպես կոչված հուսահատ գնումների ալիքը, ինչը նպաստեց, որպեսզի գները բարձրանան։ Ներկայումս նկատվում է ինֆլյացիայի կայունացում եւ կայուն ինֆլյացիան թեկուզ եւ կարճաժամկետ հեռանկարում թույլ է տալիս ԿԲ-ին մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը։ Անցյալ տարվա դեկտեմբերին ինֆլյացիան 7,5 տոկոսից իջել էր 7,4 տոկոսի, թեեւ կանխատեսումների համաձայն, պետք է լիներ 7,6 տոկոս։ Սպառողական գների աճն էլ բավական դանդաղել է եւ կանխատեսված 10,6 տոկոսի փոխարեն 8,3 տոկոս են կազմում, թեեւ, օրինակ սննդամթերքի գները 7,2 տոկոս կանխատեսվածից ավելի արագ են աճել, կազմելով 8,2 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 5,6 տոկոս կանխատեսվածից աճել են ավելի արագ՝ կազմելով 6 տոկոս։

Իվանովան կարծում է, որ ինֆլյացիան կարեւոր ուղղորդիչ է թե բնակչության եւ թե բիզնեսի համար եւ դրա համար էլ աշխարհի պետությունների մեծ մասի Կենտրոնական բանկերը այն փորձում են կառավարել։ Վալերիա Իվանովան նաեւ նշել է, որ քիչ եկամուտներ ունեցողները որպես կանոն ավելի շատ են տուժում ինֆլյացիայից, քանի որ գնաճը «աղքատների» համար ավելի «ցավոտ է», քան «հարուստների» համար։