Նոր կոմիտե կկազմավորվի

Նոր կոմիտե կկազմավորվի

Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ բարձրագույն կրթությունը չի կարող լինել առանց գիտության, իսկ գիտությունն էլ իր հերթին պետք է անպայման համադրված լինի և կապեր ունենա կրթական ծրագերի հետ։ Կարծում ենք, որ այսպիսով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի առկայությունը հնարավորություն կտա միասնական քաղաքականության մշակումը և իրացումը դարձնել իրականություն։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կազմավորվելու է բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։

Անդրեասյանի պնդմամբ՝ այն կազմավորվելու  է բարձագույն որակավորման կոմիտեի, գիտության կոմիտեի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության հենքի վրա։ Անդրեասյանը ասաց նաև, որ կոմիտեն նախարարության ենթակայությամբ է գործելու։