Պուտինի աշխատակազմի տարեցները նույնպես կաշխատեն հեռավար․ Պեսկով

Պուտինի աշխատակազմի տարեցները նույնպես կաշխատեն հեռավար․ Պեսկով

Մոսկվայի քաղաքապետի հրամանագիրը, որով տարեց եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է պահպանեն տնային ռեժիմ, մասամբ կանդրադառնա նաեւ ՌԴ նախագահի աշխատակազմի վրա։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա ասել է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանագիրը նախագահի աշխատակազմը ընդունել է ըմբռնումով, սակայն եւ հիշեցրել է, որ այդ հրամանագիրը բացառություններ է սահմանում նրանց համար, ովքեր ղեկավար պաշտոնների են։