Փաշինյանին ԱԺ-ում կարմիր իկրա են հյուրասիրում

Փաշինյանին ԱԺ-ում կարմիր իկրա են հյուրասիրում

Քիչ առաջ ընդմիջում հայտարարվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Մեր լրագրողը ֆիքսել է,որ ԱԺ ճաշարանի աշխատակիցները կարմիր իկրա եւ կանապեներ են տանում քննիչ հանձնաժողովի սենյակ, հավանաբար Փաշինյանի սիրտն է իկրա ուզել, որովհետեւ ԱԺ ճաշարանում սովորաբար իկրա չեն վաճառում։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի մի հրապարակման առիթով դիմել էին դատարան, քանի որ գրել էր, թե Փաշինյանի դուստրերը իկրա են սիրում ուտել: