Կավանին՝ Արգենտինայու՞մ

Կավանին՝ Արգենտինայու՞մ

Ինչպես գրում են անգլիական մարզական լրատվամիջոցները, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավինին փոխելով ակումբային գրանցումը տեղափոխվելու է արգենտինական «Բոկա Խունիորս»։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Կավանիի և մանչեսթերյան ակումբի ղեկավարության միջև այս հարցով որևէ տարաձայնություն չի կարող լինել, քանի որ Կավանիի գործակալի կնքած պայմանագրում կա կետ, ըստ որի ուրուգվայցին կարող է հեռանալ ցանկցած պահի։Ասում են՝ «Բոկա Խունիորսում» հանդես գալը եղել է Կավանիի մանկության երազանքներից, դրա համար էլ ընտրել է հենց արգենտինական ակումբը։