«Տիկին Էրատո, Դուք սովամահ եք լինելու Ձեր ամուսնու գրկում»

«Տիկին Էրատո, Դուք սովամահ եք լինելու Ձեր ամուսնու գրկում»

«Եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ ու դրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ։ Այդ թուրքն ու ադրբեջանցին էին մեզնից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, հզոր բանակ, արժանապատվություն ու հենց սրանով էինք անվախ։ Իսկ հիմա, իսկ հիմա ի՞նչ ունենք։ Հայաստանի իշխանությունը երբեք չպիտի մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի ու չկա Արցախ առանց Հայաստանի»։

Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Արցախի Ազգային ժողովում նշել է պատգամավոր Նելա Գրիգորյանը։

«Երեկ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե Արցախը Ադրբեջան է։ Վայ, Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է ու հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակում։ Հայեր, արթնացեք, աղետի եզրին ենք։ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի վրա։ Տիկին Էրատո, վերջապես կողնորոշվեք ու հրապարակավ հայտարարեք, թե ով եք Դուք։ Դուք կանանց հրամանատար եք, ֆիզիկոս, այգեպան, բոստանչի, թե՞ պարզապես դավաճան։ Արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքրում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են ցանկացած գիտակից մարդու համար։ Տիկին Էրատո, դուք սովամահ եք լինելու ձեր ամուսնու գրկում»,- հավելեց նա։