Եզակի վիրահատություն Հայաստանում. լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային

Եզակի վիրահատություն Հայաստանում. լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային

«Արաբկիր» ԲՀ-ում եզակի վիրահատություն է կատարվել. լյարդի փոխպատվաստում մորից 1 տարեկան երեխային:

Երեխայի մոտ ախտորոշվել է եզակի հիվանդություն, որը հազվադեպ է հանդիպում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում ախտորոշվել է առաջին անգամ:

Փոխպատվաստման համար մարտի 12-ին «Արաբկիր» ԲՀ է եկել մասնագետ-գործընկերների թիմ` Մինսկի վիրաբուժության, տրասնպլանտոլոգիայի եւ արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` կենտրոնի տնօրեն, Բելոռուսի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ:

12 ժամ տեւած փուլային վիրահատությանը մասնակցելու էին հրավիրվել նաեւ Հայաստանում հայտնի մասնագետներ` միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը եւ լյարդի վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը: