Ոչ գեղեցիկ համարանիշների պատճառով թանկարժեք ավտոմեքենաներ չեն գնում 

Ոչ գեղեցիկ համարանիշների պատճառով թանկարժեք ավտոմեքենաներ չեն գնում 

Հարավային Կորեայում զգալիորեն նվազել է թանկարժեք լյուքս դասի ավտոմեքենաների վաճառքը։ Պատճառը, ըստ Korea Times-ի, նոր համարանիշներն են։ Որոշ ժամանակ առաջ, ըստ հրապարակման, հարավ-կորեական իշխանությունները մտահոգվել էին, որ թանկարժեք ավտոմեքենաների տերերը չեն վճարում այն հարկերը, որոնք դրված են իրենց վրա, իրենց ավտոմեքենաները գրանցելով որպես կորպորատիվ։

Սրանով պայմանավորված էլ, երկրում ավտոմեքենաների համարանիշների նոր կարգ սահմանվեց, որն ունի կանաչ ֆոն եւ տրվում է այն ավտոմեքենային, որի արժեքը գերազանցում է 58 հազար դոլարը եւ որը ձեւակերպված է իրավաբանական անձի անունով։ Այս նորամուծությունից հետո էլ, ըստ հաղորդման, նվազել են թանկարժեք ավտոմեքենաների վաճառքի ծավալները։ Հաշվարկված է, որ 4 անգամ նվազել է Bentley-ի վաճառքը, 35 տոկոսով՝ Rolls-Royce-ի եւ 23 տոկոսով՝ Porsche-ի վաճառքի ծավալները։