Անի համայնքում սպանդանոց է բացվել, շահագործվելու է եկող տարի

Անի համայնքում սպանդանոց է բացվել, շահագործվելու է եկող տարի

Շիրակի մարզի Անի համայնքում տեղի է ունեցել նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը։

Կառավարության հետ համագործակցության արդյունքում «Ֆրանս» ՍՊԸ-ն իրականացրել է 150մլն դրամի ներդրում, սարքավորումները ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով՝ Իտալիայից: 
Սպանդանոցը զբաղեցնում է 1.2 հա տարածք, շինության մակերեսը 650 քառակուսի մետր է և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանության համար: Ըստ հերթափոխում իրականացվող մորթի քանակության կամ սպանդային միավորի համարվում է միջինը 30-300 սպանդային միավոր հզորության( 30 խոշոր և 300 մանր եղջերավոր):Միայն թե նշենք, որ այն շահագործման կհանձնվի գալիք տարում:

Մարզում ընթացքի մեջ են ևս 3 սպանդանոցի կառուման աշխատանքներ։