Չինական քանի ավտոմեքենա կվաճառվի Ռուսաստանում այս տարի 

Չինական քանի ավտոմեքենա կվաճառվի Ռուսաստանում այս տարի 

«Автобосс» ընկերության տվյալներով, այս տարի ռուսական շուկայում կվաճառվի ոչ պակաս, քան 300 հազար միավոր չինական արտադրության մարդատար ավտոմեքենա։ Ընդ որում, չինական ավտոմեքենաների թիվը ռուսական շուկայում աստիճանաբար կավելանա։ Ընկերության ներկայացուցիչ Սվետլանա Վոլոդինան նշել է, որ այս տարվա ինը ամիսների կտրվածքով ՌԴ-ում վաճառվել է 282 հազար մեքենա։ Այս վիճակագրությունը հաշվի առնելով, մինչեւ տարեվերջ թիվը կավելանա եւս 20-25 հազարով։ Ու սա այն դեպքում, երբ ըստ մասնագետների, չինական ընկերությունները դեռեւս ամբողջությամբ չեն «յուրացրել» ռուսական շուկան եւ ռուս սպառողները դեռ նոր-նոր են ծանոթանում չինական ավտոարդյունաբերության արտադրատեսակների հետ։

Վոլոդինան կարծում է, որ առաջիկայում ռուսական շուկայում լայն տարածում կստանան ինչպես նոր, այնպես էլ օգտագործված ավտոմեքենաները։ Մասնագետը հորդորել է չինական ավտոմեքենաներ ձեռք բերելիս, հատկապես, եթե այն արդեն օգտագործված է, զգուշավորություն ցուցաբերել եւ հաշվի առնել Չինաստանի բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները։