Նախարարի հետաքննությունը սկսեք այս կետից և ոչ թե գողացած բաքսիից

Նախարարի հետաքննությունը սկսեք այս կետից և ոչ թե գողացած բաքսիից

Կարդում ես արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կենսագրության վերջին տվյալները՝ նիկոլյան դարաշրջանի և ուղղակի սարսափում․ 

2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
2018-2020 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից - մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։
2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։ 

Սարսափ առաջին․

այսինքն՝ պատերազմը տանուլ տված, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած երկրի վարչապետը Ազգային հերոսի, կոչման է արժանացնում մեկին, ով իր մասով տանու՞լ է տվել պատերազմը։ Ուզում եմ հասկանալ ո՞րն է հարավային ճակատը՝ Ջեբրաի՞լը, Կուբաթլի՞ն, Զանգելա՞նը։ Ո՞ր ճակատում է հաղթել այս հրամանատարը, որտե՞ղ է հաջողության հասել, որ այս մարդուն տրվել է Ազգային հերոսի կոչում։

Գուցե զորքը հանելու, հետ քաշելու՞ համար․․․ Սա ես գիտեի, ու ասեմ, ավելին՝ գիտեմ, թե որ հրամանատարին ինչպես եք լռեցրել, նրանք պատմում են, չմտածեք, թե որևէ բան գաղտնի է մնում։ Այսօր ձեր սիրելի Դանիել Իոննիսյանն արդեն խոսում էր այն, ինչ հրամանատարներից շատերը խոսում են շշուկով, բայց մեզ համար լսելի։ Լռում են, որովհետև գիտեն, որ պետական լծակներ եք օգտագործելու նրանց դեմ։ Այդպես էլ ասում են։ 

Սարսափ երկրորդ․ 

Ու երևի հենց դա է եղել պատճառը, որ «լսելու համար» նրան 2020 թ. նոյեմբերի 20-ին տրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտո՞նը։ Շատ հրամանատարներ ևս մարզպետի, մարզպետի տեղակալների և այլ պաշտոններ ստացան պատերազմից հետո։ Գուցե հետաքննությունը սկսել է պետք այդտեղի՞ց։ Հետո հետքը կորցնելու համար գործեր կարել ու լռեցնե՞լ նրանց։ Սա արդեն որերորդ դեպքն է, որ լսում եմ՝ դիրքերից հետ քաշված հրամանատարին տրվել է պաշտոն։ Հետո ազատվել են պաշտոնից տարբեր հիմքերով։ Սա բացատրություն չունի՞։ Հետաքննությունը սկսեք այս կետից և ոչ թե բաքսին գողանալուց։
Զազրելի է արդեն։ 

Հիշեցնենք, որ ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։