Մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ

 Մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ

Կոչ եմ անում բոլորին ինքնագործունեությամբ չզբաղվել։ Ցաքուցրիվ չի լինելու, մենք պետք է կազմակերպված գործենք։ Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է։ Այս մասին քիչ առաջ Նոյեմբերյանում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Մենք ապրում ենք ստի տիրույթում, կեղծիքի մեջ ու մենք էլ ենք դարձել կեղծիք ու սուտասան, որովհետև վարակվել ենք, որովհետև այսքան ժամանակ Արցախի մասին անընդհատ խոսելով՝ գլուխներս թաքցրել ենք՝ ասելով, որ մեր կյանքը չի դա, հիմա ո՞նց դարձավ մերը։ Մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ»,- ասաց նա։