Կորոնավիրուսի համաճարակն ու բիզնեսը

Կորոնավիրուսի համաճարակն ու բիզնեսը

Մեկի համար կորոնավիրուսն համաճարակ է, մյուսի համար՝ բիզնես։ Մոսկվայի օդանավակայաններից մեկում անհատական հիգիենիկ անվտանգության ապահովման միջոցների ավտոմատ սարք է դրվել, որտեղ գումարը «գցելով», կարելի է ստանալ բժշկական դիմակ կամ ձեռնոցներ։ Սա այն դեպքում, երբ կառավարությունը ապրիլի վեցից որոշում է կայացրել, որ բժշկական դիմակները, ռեսպիրատորները եւ ձեռնոցները կարելի է վաճառել միայն դեղագործական լիցենզիայի առկայությամբ, մանրածախ վաճառքի համար հաստատված գներով։