Երախտապարտ եմ հայ ժողովրդին, որ ինձ վստահում են ու այսքան լավ են ընդունել․ Տիկնիզյան

Երախտապարտ եմ հայ ժողովրդին, որ ինձ վստահում են ու այսքան լավ են ընդունել․ Տիկնիզյան

Մեծ ցանկություն ունենք լավ արդյունքի հասնելու մեր տնային մարզադաշտում։ Չկա վախ, այո կա անհանգստություն, որը միայն մոտիվացիայի կվերածվի։ Խորվաթիան Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է։ Ուրախ կլինեմ վաղը խաղալ այնպիսի բարձրակարգ խաղացողների դեմ, ինչպիսիք ունի Խորվաթիան։ Այս մասին քիչ առաջ Հայաստան-Խորվաթիա հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին ասաց Հայաստանի ազգային հավաքականի ու «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

«Հիմա ֆուտբոլում հեշտ խաղեր չկան, կարող եմ ենթադրել, որ կյանքիս ամենածանր խաղերից մեկն է լինելու։ Հատկապես, որ Խորվաթիայի թիմի կազմում տիեզերական խաղացողներ են հանդես գալիս։ Երջանիկ եմ լինելու Հայաստանի հավաքականում, երախտապարտ եմ հայ ժողովրդին, ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին ինձ վստահելու , հավատալու և այսքան լավ ինձ ընդունելու համար»,- հավելեց նա։