Սամվել Շահրամանյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում․ Սերժ Սարգսյան

Սամվել Շահրամանյանի հայտարարությունը ոչինչ չի նշանակում․ Սերժ Սարգսյան

«Ի՞նչ ինստիտուտ է լուծարվել, Արցախի ո՞ր ինսիտուտն է լուծարվել այստեղ, ոչինչ չի լուծարվել, բայց այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Ի՞նչ է նշանակում լուծարում են։ Լավ, ենթադրենք, որ լուծարում են, բայց իրենք հո հավերժ չեն լինելու»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դա նախ կախված է նաև այն մարդկանցից, ովքեր բռնի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Եթե նրանք ցանկություն չունենան, ապա ոչ մի բան էլ հնարավոր չի լինելու անել։ Իհարկե նաև խոսքը Սամվել Շահրամանյանի՝ ձեր նշած հայտարարության մասին է։ Այդ հայտարարությունը ոչինչ էլ չի նշանակում։  Այսինքն ի՞նչ, որևէ մեկի հայտարարությամբ կարող է Հայաստանի Հանրապետությունը լուծարվե՞լ»,- ասաց Սերժ Սարգսյանը։