«Ես հաշտ չեմ Էդմոն Մարուքյանի նշանակման հետ»․ ինչու է Աննա Կոստանյանը լքում ԼՀԿ-ն

«Ես հաշտ չեմ Էդմոն Մարուքյանի նշանակման հետ»․ ինչու է Աննա Կոստանյանը լքում ԼՀԿ-ն

Քիչ առաջ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին ․«Կշարունակեմ գործունեությունս հասարակական, քաղաքական ասպարեզում՝ ի նպաստ հայ ազգի, Արցախի և Հայաստանի Հանրապետության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Կոստանյանը  հայտնեց, որ պատերազմից հետո երբեմն-երբեմն մտածել է կուսակցությունից դուրս գալու մասին, իր կարծիքով չի կարելի որեւէ ֆորմատով համագործակցել այս իշխանությունների հետ, եւ, վերջապես, որոշում է կայացրել ԼՀԿ ղեկավարի Էդմոն Մարուքյանի՝  Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում նշանակումից հետո․ «Ես հաշտ չեմ այդ նշանակման հետ եւ չեմ ընդունում այս իշխանությունների հետ որեւէ համագործակցություն»։