Դա պիտի իրագործվի․ միայն այդ ժամանակ շանս կունենանք փրկվելու

Դա պիտի իրագործվի․ միայն այդ ժամանակ շանս կունենանք փրկվելու

«Ազգային համերաշխությունն առաջին հերթին մի գործընթաց է, որի ընթացքում մենք բոլորս ինքներս մեզ պետք է ասենք, որ մենք դասալիք չենք,  վախկոտ չենք, դավաճան չենք, մեր ծնողները, պապերը ճիշտ կյանք են ապրել, ճիշտ կռիվ են տվել, որ մենք կանք։ Միայն այս ժամանակ իրականում շանս կունենանք փրկվելու, ոչ թե փրկության անունից մենք մեզ, մեր երեխաներին մեր ձեռքով տանենք ու հանձնենք թուրքի ոտքի տակ»:

Այս մասին «Շրջափակում․ օր 220» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։

«Ազգային համերաշխության գաղափարը, որը միակ տարբերակն է, որ մենք բոլորս դուրս գանք այս իրավիճակից, պետք է իրագործվի։ Բոլորիս փորձում են համոզել, որ մենք թույլ ենք, դասալիք ենք, համաձայնվել ենք ստորացումի դիմաց ստանալ մի կտոր հաց, համաձայնվել ենք հայրենիքը վաճառելով մի կտոր հաց վաստակենք, կարող է հետո վերջում պատահմամբ մեզ, մեր երեխաներին մեծահոգաբար ողջ թողեն։ Մեզ փորձում են համոզել, որ մեր ծնողները սխալ են ապրել իրենց կյանքը։ Իրականում բազմաթիվ օրինակներով իշխանությունը կանգնել ու մեզ ասել է մի քանի հազար տարի սխալ ենք ապրել, մենք եկանք ու մենք գիտենք ճիշտը որն է»,- հավելել է նա։