Սոֆի Մխեյանը՝ Բրյունետի նկարով շապիկով (տեսանյութ)

Սոֆի Մխեյանը՝ Բրյունետի նկարով շապիկով (տեսանյութ)

Երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Ամենա» երգի հիման վրա։ 

«Այս անգամ որոշել եմ ձեզ ներկայանալ ԱՄԵՆԱանսովոր, ԱՄԵՆԱտարբերվող, նոր ոճային կերպարով ու նոր երգով: Հուսով եմ՝ կհավանեք այն, ու երգը տեղ կգտնի ձեր փլեյլիսթում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոֆին։

Երկրպագուների աչքից չի վրիպել այն, որ տեսահոլովակում Սոֆին երգչուհի Բրյունետի լուսանկարով շապիկով է։ Այդ քայլով Մխեյանն իրա աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանի ներկայացուցչին։