Ռուս-իրանական հարաբերությունները ներառում են նաեւ ռազմական համագործակցությունը․ դեսպան

Ռուս-իրանական հարաբերությունները ներառում են նաեւ ռազմական համագործակցությունը․ դեսպան

Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը ռազմական ոլորտում չի սահմանափակվում միայն ռազմական տեխնիկայի գնմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում իրանական դեսպան Քյազեմ Ջալալին։

«Մեր հարաբերությունները ներառում են քաղաքականության, տնտեսության, եւ այլ ոլորտներ։ Ռազմական եւ պաշտպանական համագործակցությունը նույնպես հանդիսանում է մեր հարաբերությունների մի մաս եւ չի սահմանափակվում բացառապես միայն համապատասխան տեխնիկայի ձեռքբերմամբ»,- ասել է դեսպան Ջալալին РИА Новости-ի հետ զրույցում։