Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է՝ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ուժ

Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է՝ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ուժ

Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերից ակնհայտ է, որ նրա նկատմամբ կիրառվել է օրենքը խախտող ակնհայտ անհամաչափ ուժ:
Այս համոզմունքն ամրապնդվում է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ քննարկումից հետո այն մասին, որ ձերբակալումը տեղի է ունեցել նրա բնակության վայրի մոտ` գտնվող ավտոկայանատեղի գնալիս:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց, որ Նարեկ Սամսոնյանին թույլ չի տրվել օգտվել զանգի իրավունքից: Փաստաբանն ինքն է փնտրել ու գտել նրա գտնվելու վայրը:
Բացի դրանից, ըստ Նարեկ Սամսոնյանի փաստաբանի` ինքը չի մասնակցել վարույթային գործողության, այն է՝ Նարեկ Սամսոնյանի անձնական խուզարկությանը մասնակցելու հնարավորություն չի ունեցել:
Այս պայմաններում դիմակավորված ոստիկանների առկայությունը նույնպես անթույլատրելի է, քանի որ նման ակնհայտ անհամաչափ ուժի գործադրմամբ ձերբակալելու պայմաններում դա վատ վերաբերմունքի ռիսկը դարձնում է իրական, առավել ևս, որ դիմակավորված ոստիկանների առկայությունը տվյալ դեպքում կապված չէ, օրինակ, ոստիկանների կյանքը պաշտպանելու կամ նրանց անվտանգությունը երաշխավորելու հետ: Ըստ փաստաբանի` Նարեկ Սամսոնյանի նման ձևով ձերբակալումն արվել է նրա խոսքի ազատությունը, նրա կողմից հեռարձակվող հաղորդումը սահմանափակելու համար:
Նշվածները միջազգայնորեն երաշխավորված կարևորագույն այնպիսի իրավունքներ են, որոնք կոչված են ապահովելու մարդու պաշտպանությունը վատ վերաբերմունքից կամ անօրինական հետապնդումից քրեական վարույթի սկզբնական` իրավունքների տեսանկյունից մեծ ռիսկային փուլում:


Արման Թաթոյան