Արցախցիների երեք սերնդի մասին կինոնկարը կցուցադրվի միջազգային փառատոնում 

Արցախցիների երեք սերնդի մասին կինոնկարը կցուցադրվի միջազգային փառատոնում 

Ֆրանսահայ լուսանկարիչ Ալեքսիս Պազումյանի «Սեւ այգի» կինոնկարը կցուցադրվի Վավերագրական կինոյի միջազգային CPH:DOX կինոափառատոնում։ Կինոնկարը պատմում է արցախցիների երեք սերունդների մասին։

Պատերազմի վետերան Կարենը, որդիներ Սամվելն ու Ավոն եւ երիտասարդ զինվոր Էրիկը կինոնկարի գլխավոր հերոսներն են, որոնք փորձում են հարմարվել նոր իրականության հետ, որը ստեղծվեց պատերազմից հետո։ Ցուցադրությունը տեղի կունենա մարտի 24-ին՝ Կոպենհագենում։