Արմեն Չարչյանը կվերցնի ԱԺ պատգամավորական մանդատը

Արմեն Չարչյանը կվերցնի ԱԺ պատգամավորական մանդատը

«15 մլն գրավը վճարելու պահից Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների  հետ զրույցում ասաց բժիշկ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Մյուս պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ավելացրեց. «Սա մեծ անարդարություն էր, որը մենք տեսանք մեկ ամիս, բայց արդարությունը միշտ հաղթում է: Մենք ի սկզբանե ասում էինք, որ պրոֆեսորը պետք է ազատ արձակվի: Դատավոր տիկին Մելիքսեթյանը առաջինն էր, որ կալանավորումը որպես խափանման միջոց բավարարեց: Նրա վերաբերյալ ուղղակի հարցրեք ցանկացած երկրորդ փաստաբանի, իրավաբանի, թե ինչ կարծիք ունեն տիկին Մելիքսեթյանի արդարադատության որակի վերաբերյալ: Երկրորդը, ով ամեն կերպ փորձեց, որ այս կալանավորումը պահպանվի, Լուսինե Աբգարյանն էր: Հարցրեք, թե Լուսինե Աբգարյանը քանի ծանր գործով կարողացել է  դատավորին հարիր արդարադատություն իրականացնել: Հետո հարցրեք պարոն Վահե Միսակյանի արդարադատություն իրականացնելու մակարդակի մասին»։

Նա նաեւ ասաց, որ Չարչյանը վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը։

Նշենք, որ դատարանն այսօր հրապարակեց որոշում, ըստ որի` բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը 15 միլիոն դրամ գրավով ազատ արձակելով։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը