ՌԴ-ի ամենալուրջ մարտահրավերն է․ Լոնդոնը՝ Պրիգոժինի ասպտամբության մասին

ՌԴ-ի ամենալուրջ մարտահրավերն է․ Լոնդոնը՝ Պրիգոժինի ասպտամբության մասին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա զեկույցը նվիրել է «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի և Ռուսաստանի ռազմական ղեկավարության միջև հակամարտությունը նկարագրելուն։

Բրիտանական ռազմական գերատեսչությունը նշել է, որ վարձկանները հատել են Ռուսաստանի սահմանը առնվազն երկու տեղով, իրենց վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի ռազմական շտաբը, իսկ «վագներականների» մի մասը ձգտում է հասնել Մոսկվա՝ առանց զինվորականների և անվտանգության այլ ուժերի մեծ դիմադրությանը հանդիպելու։

«Առաջիկա ժամերին Ռուսաստանի անվտանգության ուժերի հավատարմությունը առանցքային կլինի ճգնաժամի զարգացման համար։ 

Սա վերջին ժամանակների ամենալուրջ մարտահրավերն է ռուսական պետությանը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։