Հաշվել են Ուկրաինական պատերազմի հետեւանքով կրած վնասները 

Հաշվել են Ուկրաինական պատերազմի հետեւանքով կրած վնասները 

Եգիպտոսը Ուկրաինական պատերազմի պատճառով կորցրել է ավելի քան 130 միլիարդ եգիպտական ֆունտ կամ 7 միլիարդ դոլար։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին։ «Պատերազմի հետեւանքները մեզ վրա ահռելի մեծ ֆինանսական բեռ են դրել եւ մենք 130 միլիարդ եգիպտական ֆունտ ենք ներդրել, որպեսզի ծածկենք գնաճը՝ ռազմավարական կարեւորություն ունեցող ապրանքների համար։ Նա հավելել է, որ Ուկրաինական պատերազմի անուղղակի վնասները Եգիպտոսին կազմել է 335 միլիարդ եգիպտական ֆունտ կամ 18 միլիարդ դոլար։

Եգիպտոսի վարչապետը նկատել է, որ անցյալ տարի մայիսին նավթի մեկ բարելն արժեր 67 դոլար, հիմա՝ 112 դոլար, ցորենի մեկ տոննան արժեր 270 դոլար, հիմա՝ 435 դոլար։ Բացի այդ, Եգիպտոս ժամանող տուրիստների 31 տոկոսը եղել են ուկրաինացիներ եւ ռուսներ։ Ցորենի 42 տոկոսն էլ ներկրել են ու հիմա այս ամենի հետ կապված այլընտրանքային շուկաներ եւ ուղիներ են փորձում գտնել։ Սա այն դեպքում, երբ պանդեմիայից հետո Եգիպտոսը կարողացել էր վերականգնել իր տուրիստական ոլորտն ու ռուս-ուկրաինական պատերազմի շեմին հասցնել 5,8 միլիարդ դոլար եկամտաբերության։