Դա մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է․ Ավինյան

Դա մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է․ Ավինյան

«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավական հերթական խորդհակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթին։

«Ես այս պրոցեսը շատ լավ հիշում եմ, որովհետև ես եմ նախաձեռնել դեռ հեռավոր 2020 թվականին։ Հետո առաջին փուլն իրականացրինք ու այդ կետում կանգնեցինք։ Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից մեկն է։ Մեր նախաձեռնողականությունն այս ծրագրի վերաբերյալ շատ կարևոր է»,- ասաց Ավինյանը։

«Առաջին հարցը, որ պետք է լուծել, բնակիչների՝ կոնդեցիների իրավունքների պաշտպանության հարցն է։ Փաստացի իրենց սեփականության իրավունքի գրանցումն է այն սահմաններով, որ իրենք տարիներով, որպես փաստ, տիրապետել են, որպեսզի հետագայում՝ կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ, խնդիր չունենան կառուցապատողի, օտարողի հետ, այսինքն՝ իրավունքների խախտման խնդիր չլինի։ Երկրորդ փուլն արդեն բուն նախագծի քննարկումն է։ Խնդրում եմ հետևողական լինել, որովհետև սա մեզ՝ քաղաքապետարանի համար կարևոր ծրագիր է»,- հավելեց նա։