Ուկրաինական աթս-ն հարվածել է ՌԴ թիկունքային ավիաբազային

Ուկրաինական աթս-ն հարվածել է ՌԴ թիկունքային ավիաբազային

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է ՌԴ Կալուգա քաղաքի մերձակայքում գտնվող «Շայկովկա» օդանավակայանին և ոչնչացրել երկու TU 22M3 ռմբակոծիչ։ Այդ ինքնաթիռները ռմբակոծել են Ուկրաինան, գրում են զլմ-ները, հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրներին։

«Շայկովկա» օդանավակայանը Ռուսաստանի Դաշնության թիկունքային ավիաբազան է և գտնվում է Ուկրաինայի հետ սահմաններից ավելի քան 350 կմ հեռավորության վրա։ Կալուգայից Մոսկվա 300 կմ է: