Մեհմեթ Ռրեմա․ ալբանացի գրող, ով գրականացրել է մարդկային տառապանքների արցունքները

Մեհմեթ Ռրեմա․ ալբանացի գրող, ով գրականացրել է մարդկային տառապանքների արցունքները

Մեհմեթ Ռրեման (Ալբանիա) ժամանակակից գրող է․ ստեղծագործում է թե՛ չափածո, թե՛ արձակ ժանրերում։  Մի քանի բանաստեղծական ժողովածուների, ինչպես նաև պատմվածքների, վեպերի, գրաքննադատական մենագրությունների և էսեների հեղինակ է։ 
Նրա ստեղծագործությունները ներկայացվել են բազմաթիվ էլեկտրոնային և տպագիր ամսագրերում, բանաստեղծական անթոլոգիաներում Մեքսիկայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Կոսովոյում, Իտալիայում և այլն: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով։

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ

Այցելության գնացի արցունքների թանգարան՝
կառուցված բոլոր դարերի ստրուկների կողմից․
քանի որ անհատը պոկվեց ամբոխից՝
ունեցվածքը շուտով հայտնվեց նրա առաջ՝
հսկայական, անվերջանալի, հազար թանգարանային լաբիրինթոսներով․
քանի՜ արցունք, ինչքա՜ն ցավ, քանի ողբերգություն է նա իմացել, ո՞վ կասի նրան...
Սև գիշեր, խավար, խելահեղ ուրվականների կռիվ
ինչքան վատ ճանապարհով է գնում աշխարհը:
Իզուր ես խնդրում եմ մի Ցիցերոնի, որ ինձ բացատրի։
Թանգարանի տխուր տեսարանների շքերթ է -
 Իզուր են ասում, որ ժամանակը մի օր ջնջում է ցավը...
 
Ես ուզում եմ ներողություն գրել,
բայց դու կարո՞ղ ես ներել, թե ինչ է գրում պատմությունը:
երբ տեսնում ես, թե ինչ արցունքներ են թափում երազները
(անխնա սղոցով կտրված հույսի կոճղեր)...
Եսասիրությունն ինքնին դժբախտություն է ծնում, 
պատերազմ է ծնում ամեն օր․․․
 
Կյանք ու մահ՝ մեր էության երկվորյակներ -
Ո՞վ է նրանցից ուժեղ հսկում մեզ։
Մենք՝ բոլոր ժամանակների ստրուկներս, միավորված ենք
Եվ աղոթում ենք աներևույթ Աստծուն բարի օրերի համար,
իսկ դժբախտ Աստված ոչինչ չունի մեզ տալու, 

Նա կարող է միայն վերցնել ․․․ վերցնել մեր հոգիները՝
որպես ողորմության նշան ստրուկների տառապանքների …

Անգլերենից թարգմանեց՝ Արա Ալոյանը