Եթե Մելիքբեկյանը ընտրվի, «Փյունիկը» կհեռանա ֆուտբոլից

Եթե Մելիքբեկյանը ընտրվի, «Փյունիկը» կհեռանա ֆուտբոլից

«Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է եւ ղեկավարության փոփոխությունը։ Եթե փոփոխություն չլինի, ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, եւ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ, սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

«Այո, մեր ակումբը՝ «Փյունիկը», հաջող ելույթների արդյունքում այժմ Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում գտնվում է առաջին հորիզոնականում, սակայն շատ բարդ է այս առաջնությանը անվանել արդար առաջնություն, քանի որ անգամ մարզվելու , խաղերին պատրաստվելու նորմալ պայմաններ չունենք։ Մենք չենք ցանկանում մասնակցել հայկական ֆուտբոլի ոչնչացմանը»,- պնդել է նա։