Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Անժելա Թովմասյանի եւ Աննա Մկրտչյանի դեմ

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել Անժելա Թովմասյանի եւ Աննա Մկրտչյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով:

Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա.Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար՝ պետք չէր անցնել տիկին:

Պետք է հասկանաք, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորել:

Ասօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում, միևնույնն է, խելոք ներողություն եք խնդրելու»: