Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի

Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Կառավարությունը փորձում է պայքարել խուճապ տարածողների դեմ: Ինչ խոսք խուճապ տարածելը լավ բան չէ, բայց խուճապ տարածելու դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը վարակի տարածման դեմ պայքարելն է:

Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի:

Համոզված եմ ամեն բան լավ է լինելու:

Առողջ եղեք»: