Բայդենը չեղյալ է հայտարարել Թրամփի միգրացիոն հրամաններից եւս մեկը

Բայդենը չեղյալ է հայտարարել Թրամփի միգրացիոն հրամաններից եւս մեկը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղյալ է հայտարարել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամաններից մեկը, որը սահմանափակում էր մի շարք կատեգորիաների օտարերկրյա քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։

Բայդենը կարծում է, որ արգելքը ոչ թե պաշտպանում է ամերիկյան շահերը, այլ ընդհակառակը՝ հարվածում է այդ շահերին, քանի որ խանգարում է եւ ընտանիքների վերամիավորմանը, եւ «գրին քարտ» վիճակախաղով շահածների ԱՄՆ մուտք գործելուն եւ հարվածում է նաեւ ԱՄՆ տնտեսությանը։