Անգլերենով լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակ. Էդմոն Մարուքյան

Անգլերենով լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Խմբակցությունում հյուրընկալեցի ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ով կատարել է հսկայածավալ աշխատանք` այս պահի դրությամբ անգլերենով լույս է ընծայել հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակը, որտեղ ամփոփված է միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած 1890-1922 թթ ցեղասպանությանը։


Պատիվ ունեցա որպես նվեր հենց հեղինակից ստանալ անգնահատելի արժեք ունեցող հատորները։ Հուսով եմ, որ բոլորիս աջակցությամբ հնարավորինս շուտ լույս կտեսնեն մյուս 5 հատորները եւ մեր պետությունը կանի ամեն ինչ, որպեսզի դրանք հնարավորինս լայն տարածում ստանան ողջ աշխարհում հանուն պատմական արդարության»: