Ժոզե Մոուրինյոն ուզում է ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքին 

Ժոզե Մոուրինյոն ուզում է ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքին 

Հայտնի պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքին։ Այս մասին հայտնում է «A Bola»-ն։ «Հիմա ես ակումբ չունեմ, որ մարզեմ եւ ազատ եմ։ Սակայն արդեն ամռանն ուզում եմ աշխատել։ Իմ կյանքը ֆուտբոլն է եւ ես կարող եմ մարզել ուր էլ լինի»,- ասել է Մոուրինյոն։

Նշենք, որ այս տարվա հունվարի կեսերին իտալական «Ռոման» հայտարարեց նրա հրաժարականի մասին։ Նա իտալական ակումբը ղեկավարում էր սկսած 2021 թվակլանին, եւ պայմանագիրը հաշվարկված էր մինչեւ ընթացիկ սեզոնի ավարտը։ Մինչ այդ նա մարզել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», մադրիդյան «Ռեալի», իտալական «Ինտերի» եւ այլ թիմեր։