Գիտենք՝ Ալիևն ինչ է պահանջել Փաշինյանից․ ժողովուրդ, ոտքի կանգնեք

Գիտենք՝ Ալիևն ինչ է պահանջել Փաշինյանից․ ժողովուրդ, ոտքի կանգնեք

Ալիևը պարզ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հայտարարի, որ Արցախը Ադրբեջան է։ Ասեմ, որ դրան հանսելու մի ճանապարհ կա, ինքը մեզ էն օրն է գցելու, որ դուք եք խնդրելու, որ թող ասի, մենակ թե ճանապարհները բացվեն, որ փրկվենք։ Եթե մտածում եք, թե ինչ-որ տեղ ձեզ տեղ են տալու, Ֆրանսիայում տարածք են տալու, ոչ մի նման բան չի լինելու: Վրաններում եք քնելու: Եթե հարմարվեք, որ Արցախը կարելի է տալ, ձեր կյանքն այդտեղ էլ ավարտվելու է: Այս մասին քիչ առաջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախում՝ Ազատամարտիկների պուրակում մեկնարկած հանդիպում-քննարկման ժամանակ հայտարարեց Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը:

«Մեր արժանապատիվ կյանքը միայն Արցախում կարող ենք ապահովել։ Ժողովուրդ, հիմա էլ ուշ չի ոտքի կանգնելու համար։ Ուշը էն ժամանակ է լինելու, երբ թուրքը մտնի ձեր տուն: Անցակետից որ մարդկանց վերցնեն տանեն Բաքու, ոչ մի բան չեք կարողանալու անել:  Ասում եք, թե աշխարհը անտարբեր է, աշխարհը տեսնում է, որ էս մարդիկ իրենց պետականության համար չեն պայքարում, ուրեմն արժանի չեն պետություն ունենալու: Դուրս եկեք ձեր արժանապատվության համար կանգնեք։ Միջանցքը պետք է բացվի ու ադրբեջանական անցակետ չպետք է լինի։ Հետաքրքիր է, որ մեր ժողովուրդն իշխանությանն ինչ ասես ասում է, բայց էլի սպասում են վերևից մի զանգ լինի, հետո նոր դուրս գան 70 հազարանոց հավաք անեն: Դեկտեմբերին 70 հազարանոց հավաքներ են արել կառավարության կոչով, բայց իրենք խաբել են ժողովրդին, ստել են, չեն արել այն, ինչ պետք է անեին: Արել են ճիշտ հակառակ քայլերը»,- հավելեց նա։