Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2023»-ին

Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2023»-ին

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է այն 37 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն «Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթին։ Հայաստանը եւս հաստատել է մասնակցությունը մրցույթին։

Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։ Մրցույթն այս տարի հաղթել էր Ուկրաինան, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված որոշում կայացվեց մրցույթն անցկացնել Մեծ Բրիտանիայում։