Խավին մտափոխվել է` չի հեռանա «Բարսելոնայից

Խավին մտափոխվել է` չի հեռանա «Բարսելոնայից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին մտքափոխվել է եւ այլեւս մտադիր չէ հեռանալ ակումբից, ընթացիկ սեզոնի ավարտից հետո։ Նա պատրաստ է մնալ ակումբում մինչեւ 2025 թվականը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Համաձայն հրապարակման, նա առաջիկայում կհանդիպի ակումբի նախագահ Ժոան Լապորտի եւ մարզական տնօրեն Դեկուի հետ, որպեսզի քննարկի համագործակցության շարունակման հարցը։ Նրա գործող պայմանագիրը, ի դեպ, հաշվարկված է մինչեւ 2025 թվականը։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ այս տարվա հունվարի 27-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում 3:5 հաշվով պարտվեց «Վիլյառեալին», Խավին հայտարարեց, որ սեզոնի ավարտից հետո կհեռանա ակումբից։ Իր հեռանալը նա այն ժամանակ բացատրեց նրանով, որ անհրաժեշտ է, որպեսզի ակումբը փոխի իր կուրսը։ Հիշեցնենք նաեւ, որ ներկայումս «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Առաջնության 32 տուրերի ընթացքում Խավիի սաները70 միավոր են կարողացել հավաքել եւ 11 միավորով հետ են մնում Մադրիդի «Ռեալից»։