Ինչպե՞ս են գնահատում ՀՀ քաղաքացիները ԱԺ-ի, կառավարության, վարչապետի ու նախագահի գործունեությունը

Ինչպե՞ս են գնահատում ՀՀ քաղաքացիները ԱԺ-ի, կառավարության, վարչապետի ու նախագահի գործունեությունը

«Գելափ ինթերնեյշնալ ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ նավասարդյանը այսօր ներկայացրեց շուրջ 40 ներքաղաքական թեմաներով հարցումների արդյունքները, որոնք ամփոփված են Հեղափոխական տարվա ամփոփման մեջ։ 

Հարցին, թե ինչպես են գնահատում կառավարության, ԱԺ-ի, ընդդիմության և այլ ինստիտուտների գործունեությունը, քաղաքացիների  43.1% ը հավանություն է տվել ԱԺ աշխատանքներին,46 տոկոսը չի տվել, 10․9 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Քաղաքացիների  25.5%-ը ընդդիմության գործունեությանը  հավանություն է տվել, 61․6 տոկոսը չի տվել, 13․3 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Նախագահի գործունեությանը հավանություն է տվել  քաղաքացիների 83 տոկոսը, չի տվել՝ 11․7 տոկոսը, դժվարացել է պատասխանել՝ 5․3 տոկոսը։ Վարչապետի գործունեությանը հավանություն է տալիս 83․2 տոկոսը, չի տալիս՝ 13․5 տոկոսը և դժվարանում է պատասխանել՝ 5․3 տոկոսը։ Կառավարությունը հավանություն է տալիս 54․9, չի տալիս՝ 36․3 , դժվարացել է պատասխանել 8․8 տոկոսը։


Հետազոտության մեթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ՝ 1517 մարդկանց շրջանում,  Հետազոտության ընտրանքային սխալը - ±2,5%, ժամանակահատվածը՝ 09.11.2019-01.12.2019։

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում (մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ) և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն` Երևանում 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով։