ՀԱՊԿ-ն ընդլայնում է խաղաղապահ աշխարհագրությունը․ ի՞նչ է հայտնի

ՀԱՊԿ-ն ընդլայնում է խաղաղապահ աշխարհագրությունը․ ի՞նչ է հայտնի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նպատակ ունի ընդլայնել մասնակցությունն իր պատասխանատվության գուտուց դուրս խաղաղապահ նախաձեռնություններին։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Կազմակերպությունն ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղապահ ուղղության վրա: Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ դրսևորեցին իրենց 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ - խմբ․), սակայն ՀԱՊԿ-ի նպատակն է ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին՝ կազմակերպության պատասխանատվության գոտուց դուրս»,- ասել է նա։

Տասմագամբետովը, մասնավորապես, ընդգծել է, որ խաղաղապահ վեկտորի ընդլայնումն անհնար է առանց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության, ինչպիսին ՄԱԿ-ն է։

«Այս պահին ակտիվորեն ձևավորվում են վարչա-իրավական և կազմակերպչական պայմաններ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ինտեգրելու համար, - նշել է գլխավոր քարտուղարը և հավելել, - Օրինակ, Ղազախստանի Հանրապետությունը մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Արևմտյան Սահարայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Լիբանանում։ Եվ մենք նախատեսում ենք ընդլայնել փոխգործակցության ձևաչափերը»։
Նրա խոսքով՝ այս ոլորտում ՄԱԿ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է եղել «համակարգող պետության» ինստիտուտի ներդրումը, որը իրավասու է հանդես գալ ՀԱՊԿ անդամ երկրների անունից՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարության հետ շփումներում։ 

Տասմագամբետովը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները խորհրդակցություն են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի օրակարգի թեմայով, որտեղ քննարկվել են կազմակերպության ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության հետ կապելու հեռանկարները, մատնանշել խաղաղության պահպանման գլոբալ ջանքերում «ՀԱՊԿ արդյունավետ մասնակցության կարևորությունը»։