«Հրապարակ». Արցախի նախագահի առաջին քայլերը

«Հրապարակ». Արցախի նախագահի առաջին քայլերը

Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը չի շտապում կառավարությունում կադրային ջարդ իրականացնել, նախագահին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ երբեմնի ԱԱԾ տնօրենն իր առջեւ առաջնահերթ դրել է երկրի ներքին կայունության ապահովման հարցը եւ առայժմ զբաղվում է ուժայիններով՝ ՊՆ, ԱԱԾ, ՆԳՆ եւ մնացյալ կառույցներով:

Մի քանի խորհրդակցություններ, շրջայցեր է կատարել, կադրային «ռակիրովկաներ», փոփոխություններ են արվում, որոնք հնարավոր է հասնեն նաեւ առաջին դեմքերին։ Շահրամանյանը որոշել է ստատուս-քվոն խախտել եւ անողոք պայքար մղել ներքին կայունությունը խաթարող որոշ խմբակների եւ կազմակերպությունների դեմ, որոնք այս ընթացքում անկաշկանդ գործունեություն են ծավալել։