Կասեցվել են մի շարք գրքերի հրատարակման գործընթացները 

Կասեցվել են մի շարք գրքերի հրատարակման գործընթացները 

Ռուսաստանում ստեղծվել է փորձագիտական կենտրոն, որը սահմանում է, թե այս կամ այն գրքի հրատարակումը համապատասխանո՞ւմ է արդյոք երկրի օրենսդրությանը եւ ցուցում է տալիս դադարեցնելու հրատարակման գործընթացը։ Այս մասին հայտնում է «Ведомости» պարբերականը։ Կենտրոնը ստեղծվել է Ռուսական գրքի միության բազայի հիման վրա։ Կենտրոնի կազմում են մի շարք գերատեսչական, գիտական եւ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Կենտրոնը նաեւ զբաղվելու է գրքերում «ԼԳԲՏ քարոզչության» հայտնաբերմամբ։

Կենտրոնը չի հետազոտելու միայն դասագրքերը, պաշտոնական եւ նորմատիվ ժողովածուները։ Ուշագրավ է այն, որ կենտրոնը եթե ցուցում է տալիս, որ որեւէ գրքի հրատարակումը պետք է կասեցվի, այն կրում է ոչ պարտադիր բնույթ եւ վերջնական որոշում կայացնողը հրատարակչատունն է, սակայն արդեն կան դեպքեր, երբ ցուցման հիման վրա առանձին հեղինակների գրքեր հանվել են վաճառքից, կամ առանձին հեղինակների գրքերի հրատարակումը դադարեցվել է։ Սա յուրօրինակ նոր գլավլիտի սահմանում է եւ գրաքննության հաստատում՝ սովետական տարիների ոգով։