Հայացք կողքից  

Հայացք կողքից  

Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկն անդրադարձել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հին քաղաքի «Կովերի այգու» տարածքի խնդրին: Կարծում եմ, որ օտար անձի դիտարկումը կարող է որոշակի արժեք ներկայացնել մեզ համար:
«Երուսաղեմի հայ համայնքի հողային հակամարտության մասին։

Վերջին շաբաթներին Երուսաղեմի հայ համայնքում ահազանգ են հնչեցնում. իսրայելական «Xana Gardens» ընկերության ներկայացուցիչները զինված անձանց մասնակցությամբ փորձում են Երուսաղեմի հայոց պատրիարքարանից խլել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հողատարածքի մի մասը։

Իրավիճակը բավականին հետաքրքիր է. ըստ իսրայելական լրատվամիջոցների, հայկական սփյուռքի և իսրայելցիների միջև վարձակալության պայմանագիր է կնքվել դեռևս 2021 թվականին։ Հորդանանի իշխանությունները և Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները որոշ ժամանակ անց այդ գործարքը որակեցին որպես Իսրայելի կողմից հողատարածք զավթելու փորձ։

Իսկ 2023 թվականի հոկտեմբերին Հայոց պատրիարքարանը նամակ է հղել «Xana Gardens»-ին՝ գործարքի անօրինականության պատճառով չեղարկելու մասին հաղորդագրությունով, որին իսրայելական ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել։ Իսկ նոյեմբերի 5-ին կազմակերպության անդամները տեղ են ժամանել և փորձել բռնի ուժով գրավել տարածքը։
Նոյեմբերի 15-ին շինարարական տեխնիկա է բերվել այսպես կոչված «Կովերի այգու» տարածք, որի ճանապարհը արգելափակվել է հայ ակտիվիստների կողմից։ Հաջորդ օրը մի շարք բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ, իսկ համացանցում սկսվեց ակտիվ տեղեկատվական արշավ՝ ի պաշտպանություն հայերի։

Պայմանավորվածություն իսկապես եղել է, բայց վերապահումներով, որոնք, հավանաբար, ակնհայտ չէին։ Ըստ երևույթին, հայերն ուղղակի իրենք են իրենց հարվածի տակ դրել, և ամբողջ իրավիճակը ակնհայտորեն ցույց է տալիս Երուսաղեմի հայ համայնքի անմխիթար վիճակը։

Իզուր չէ, որ Հայոց պատրիարքարանը սկսել է խոսել իր գոյությանը սպառնացող սպառնալիքների մասին։ Նայելով, թե ինչ է կատարվում Անդրկովկասում, որտեղ հայերը վերջնականապես կորցրել են իրենց սուբյեկտայնությունը ղարաբաղյան իրենց հենակետը հանձնելուց հետո, սա կարծես միայն սկիզբն է։

Իհարկե, տեղի ունեցողի տեղեկատվական աջակցությունը դժգոհության ալիք կառաջացնի, արևմտյան երկրները «մտահոգություն» կհայտնեն քրիստոնյա հայերի ճակատագրի առումով։ Սակայն, ելնելով ղարաբաղյան իրադարձությունների փորձից, դրանով էլ ամեն ինչ կավարտվի։ Իսկ իսրայելցիները կփորձեն ավարտին հասցնել գործը՝ նախ խլելով տարածքի մի մասը, ապա այնուհետև ողջ տարածքը»։