Արթուրը համաձայն է բանակցել «Յուվենտուսի» հետ

Արթուրը համաձայն է բանակցել «Յուվենտուսի» հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը համաձայն է դիտարկել «Յուվենտուսից» ստացված առաջարկը» Այս մասին հայտնում է ESPN Brazil-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի մարզիկը հրաժարվում է տեղափոխվելուց եւ ցանկանում է մնալ «Բարսայում»։ Կողմերը քննարկում են Միրալեմ Պյանիչի հետ փոխանակություն կատարելու հարցը։ Հրապարակման մեջ նշվում է, որ բանակցությունները բավական առաջ են ընթացել։ «Յուվենտուսում» վստահ են, որ կկարողանան հասնել մարզիկի համաձայնությանը եւ տեղափոխությունը կիրականանա։ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին էլ կարծում է, որ 23-ամյա Արթուրը հիանալիորեն համապատասխանում է իր թիմին։