ՆԱՏՕ-ի համար ով իր կողմնակիցը չէ, իր հակառակորդն է սկզբունքն է գործում․ Ալեքսանդր Լուկաշենկո

ՆԱՏՕ-ի համար ով իր կողմնակիցը չէ, իր հակառակորդն է սկզբունքն է գործում․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հավաքական Արեւմուտքը չի ուզում հաշտվել այն բանի հետ, որ միաբեւեռ աշխարհը արդեն անցյալում է եւ դաժան պայքար է մղում իր դիրքերի պահպանման համար։ «Մեր հանդիպումը տեղի է ունենում բարդ ժամանակներում, երբ փոխվում է աշխարհը։

Միաբեւեռ աշխարհակարգը անդառնալիորեն գնում է դեպի անցյալ, սակայն հավաքական Արեւմուտքը պայքարում է դաժան կերպով, որեսզի պահպանի դիրքերը»,- Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին ասել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ Բելառուսի արեւմտյան սահմանների մոտ իրականացվում է ՆԱՏՕ-ի կողմից ներկայացված սպառնալիքի աճ եւ դաշինքը նորանոր չեզոք երկրների է ներառում իր կազմ։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ում գործում են «ով մեր կողմից չէ, մեզ դեմ է» սկզբունքով։