Հայկ Մարությանի աշխատանքը՝ 3․3

Հայկ Մարությանի աշխատանքը՝ 3․3

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց սոցհարցման արդյունքները, որոնք վերաբերում են ՏԻՄ ղեկավարների աշխատանքին։ Ընկերությունը հարցման 1517 քաղաքացիներին խնդրել է գնահատել իր մարզպետի, Երևանի դեպքում՝ քաղաքապետի աշխատանքը 1-ից 5 բալային սանդղակով։ 1-ը նվազագույնն է, 5-ը՝ առավելագույնը։  Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքը գնահատվել է 3․3։

Նշենք, որ 5՝ առավելագույն միավոր որևէ համայնքապետ չի ստացել, միայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է ստացել 4 միավոր։ Արարատի «կոկորդիլոսագետ» մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս ստացել է 3․3 միավոր։ Մյուս մարզպետների ստացած միավորները 3․2-ից 3․7 -ի ծիրում են։ Ամենացածր՝ 3․2 ստացել են Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի մարզպետները։
 

Հարցին, թե եթե Հայաստանի Ազգային Ժողովի ընտրությունները լինեին վաղը, այս ցանկից որ կուսակցության օգտին կքվեարկեք, քաղաքացիների 61․3 տոկոսը պատասխանել է, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 14.2% ը՝ ԲՀԿ- ին, 3.9% ը՝ ԼՀԿ-ին՝ 3.9% ը, ՀՅԴ-ին՝ 2.5% ը, ՀՀԿ-ին՝ 1.5% ը, «Սասնա ծռերին» ՝1,1, ՔՈ-ին՝ 0․3, «Ժառանգությանը» ՝ 0․1, «Հայ ազգային Կոնգրես»-ին՝ 0․1, «Ադեկվադ» կուսակցությանը՝ 0․2։
 
Հետազոտության մեթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ՝ 1517 մարդկանց շրջանում,  հետազոտության ընտրանքային սխալը - ±2,5% , ժամանակահատվածը՝ 09.11.2019-01.12.2019։

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում (մարզկենտրոններ, այլ քաղաքներ, գյուղական համայնքներ) և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն` Երևանում 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով։