Ինչ էր հետաքննում Նավալնին մինչեւ հոսպիտալացումը

Ինչ էր հետաքննում Նավալնին մինչեւ հոսպիտալացումը

Ալեքսեյ Նավալնու յութուբյան ալիքում հրապարակվել է այն հետաքննությունը, որը նա անցկացնում էր մինչեւ Օմսկում հոսպիտալացումը։ Այն պատմում էր Նովոսիբիրսկում տիրող վիճակի եւ տեղի եդինոռոս պատգամավորներ Ալեքսեյ Ջուլայայի եւ Կիրիլ Պոկրովսկու, ինչպես նաեւ Եվգենի Յակովենկոյի եւ Սերգեյ Բունդարենկոյի բիզնեսների մասին։

Ինչպես հայտնում է Նավալնու խոսնակ Կիր Յարմիշը, այդ հետաքննություն-ֆիլմը առաջինն էր այն շարքից, որը պետք է դառնար ընդհանուր հետաքննություն Ռուսաստանի ռեգիոնների քաղաքական գործընթացների մասին եւ պետք է բացահայտումներ աներ՝ ռեգիոնալ ընտրությունների նախաշեմին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-ին։ «Тайга.инфо»-ն գրում է, որ մինչեւ հոսպիտալացումը Նավալնին մի քանի օր անցկացրել է Սիբիրի ռեգիոններում, որտեղ կարող էր նյութեր հավաքել եդինառոս պատգամավորների մասին, նոր հետաքննության համար։