Զարգացնելով միջանցքի՝ Ալիեւի գաղափարը․ «ՏրանսԻրան, ՏրանսԹուրքիա»

Զարգացնելով միջանցքի՝ Ալիեւի գաղափարը․ «ՏրանսԻրան, ՏրանսԹուրքիա»

Համացանցում հանդիպում է «Транссиб Закавказья» возвращается в Евразию» հրապարակումը, որում զետեղված քարտեզի տարբերակը ներկայացնում ենք ձեզ:

Յուրաքանչյուր մարդ, առավելևս՝ պետության ղեկավար կարող է, իրավունք ունի ազատորեն արտահայտել գաղափարներ: Թեպետ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի հանդիպում «միջանցք» բառը, բայց «ստեղծարար» (Creative) Ալիևն այն ներմուծեց միջազգային խոսույթ: Մեր կողմից դա ընդունվեց բացասաբար, ինչը բնական է: Բայց, յուրաքանչյուր գաղափար ունենում է ռացիոնալ կողմ: Մեր երկրի և ՌԴ ղեկավարության կողմից կարող է լինել հանդիպակաց գաղափար. «ՏրանսԻրան» և «ՏրանսԹուրքիա» (քարտեզում` կարմիր ընդհատվող գծեր): Ինչպես երևում «Транссиб Закавказья»-ում երկաթուղին բավական երկար է; Մինչդեռ առաջարկվող տարբերակը գրեթե կրկնակի կարող է նվազեցնել Ռուսաստանից դեպի Իրան և Թուրքիա, հետևաբար, նաև Հայաստան բեռնափոխադրումների ուղին: Նախկին ենթակառուցվածքով հաղորդակցությունների վերականգնումը զերծ է նորարական գաղափարից, իսկ առաջարկվողը ենթադրում է «խարխլող» նորարարություն:
Խարխլող նորարարություն (անգլ.՝ disruptive innovation) հասկացությունը համահունչ է հանճարեղ տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի «ստեղծարար կործանում» («Creative Destruction») հասկացությանը և կիրառվում է դրական, տեխնոլոգիական առաջընթացի, իմաստով: Երբեմն այն անվանվում է «ճեղքող նորարարություն», «ճեղքող տեխնոլոգիա» (ռուս.՝ «прорывная инновация», «прорывная технология»):  
Խոսքը վերաբերում է Ռուսաստանից Հայաստանով և Արցախով երկաթուղային կապի հաստատմանը Թուրքիայի և Իրանի հետ:

Առավելությունները՝
(1)    Հաստատվում է որոշակի հավասարկշռություն տարածաշրջանում, ինչն անհրաժեշտ է տևական խաղաղության ապահովման տեսանկյունից:
(2)    Հավասարապես շահում են տարածաշրջանի երկրները, բացառվում է որևէ երկրի դոմինանտ լինելը:
(3)    Այդ հենքով՝ իրականացվում են 5 երկրների համատեղ ներդրումային ծրագրեր:
Գագիկ Վարդանյան