Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել

Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել: Այս մասին երեկ Հատուկ քննչական ծառայությունում Արա Բաբլոյանի հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնեց նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Քննչական գործողություններ են ընթանում: Եկեք սպասենք որոշակի ժամանակահատված, ինչից հետո մասնագիտական դիրքորոշում կհայտնեմ»,-նշեց Արամ Վարդեւանյանը:

Նա նախընտրեց այս փուլում փաստական հանգամանքների մասին չխոսել: Հարցին՝ «քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք», նա այսպես արձագանքեց. «Գտնում եմ, որ այդ եւ այլ հարցերի հնարավոր կլինի անդրադառնալ կարճ ժամանակ անց, երբ գործի նյութերի մասին կունենանք ավելի հստակ պատկերացում»: