Սիմեոնեն՝ չեմպիոնական մրցավազքի մասին

Սիմեոնեն՝ չեմպիոնական մրցավազքի մասին

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր  Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Բիլբաոյից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին։ «Աթլետիկոյի» գործերն այս պարտությունից հետո Լա լիգայի մրզաշարային աղյուսակում լավ չեն ընթանում։ Ճիշտ է թիմը շարունակում է գլխավորել աղյուսակը, սակայն երրորդ հորիզոնականում գտնվող «Բարսան» արդեն երկու միավոր է հետ մնում «Աթլետիկոյից», իսկ «Բարսելոնան» դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել և առջևում էլ կա «Բարսա» - «Աթլետիկո» դիմակայությունը։

Մրցաշրջանի մեծ մասը մենք մեծ առավելությամբ առաջատար էինք, բայց հասկացանք, որ «Բարսելոնան» ու «Ռեալը» չեն պատրաստվում դուրս գալ պայքարից: «Սևիլյան» նույնպես մտավ պայքարի մեջ: Նա, ով ավելի ուժեղ է հոգեբանորեն, կնվաճի տիտղոսը:

Ամեն ինչ արագորեն փոխվում է: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում: Մենք կշարունակենք մտածել, թե ինչն է կախված մեզանից: Ամեն ինչ կախված կլինի հոգեբանությունից, մեր բնավորությունից »,- ասել է Սիմեոնեն։