«Յունայթեդը» վաճառքի են հանում 4 միլիարդ ֆունտով

«Յունայթեդը» վաճառքի են հանում 4 միլիարդ ֆունտով

Անգլիական մարզական մամուլում մեկը մյուսի հետևից կրկին հրապարակումներ են հայտնվում, թե «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերեր Գլեյզեր եղբայրները պատրաստվում են ակումբը վաճառքի հանել։ Ասում են՝ Գլեյզերների ընտանիքը նման որոշում է կայացրել Սուպերլիգայի աղմկահարույց նախագծի չեղարկումից հետո։ Բրիտանացի լրագրողնեը պնդում են՝ 4 միլիարդ ֆունտի դիմաց ակումբը նոր սեփականատեր կունենա։  

Գլեյզերների ընտանիքը ,հիշեցնենք, 2005 թվականին 790 միլիոն ֆունտով էր ձեռք բերել «Յունայթեդը»։

Ավելի վաղ խառը մենամարտերի հայտնի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորն էր հայտնել «Յունայթեդը» գնելու ցանկության մասին, սակայն մարզաշխարհում շատերը սա բլեֆ են համարում, քանի որ ասում են՝ մարզիկն այդքան գումար չունի, միլիոնատեր է, բայց ոչ միլիարդատեր։